Բանները գովազդային վիրտուալ վահանակ է:
Վեբ կայքերում որոշ հատվածներ առանձնացված են գովազդային բաններների համար, որոնք կարող են լինել ինչպես ստատիկ, այնպես էլ անիմացիոն: Բաններները իրենց դիզայնի և անիմացիայի շնորհիվ գրավում են այցելուների ուշադրությունը: Այցելուն հետաքրքված լինելով գովազդվող ծառայությունով կամ պրոդուկտով, սեղմում է գովազդի վրա և ավելի մանրամասն ծանոթանում գովազդվող նյութին:
GIF-ը նույնպես գովազդային բանների ֆորմատի անվանումն է, բայց ի տարբերություն JPG-ի այն, լինելով նկար, իր մեջ պարունակում է անիմացիոն էլեմենտներ: Նշված բաններները թույլ են տալիս օգտագործել ընդամենը 256 գույն:
Այս տեսակի բաններները ստեղծվում էին Adobe Flash ծրագրով, որտեղից էլ եկել է իր անվանումը:
Flash բաններները հնարավորություն էին տալիս օգտագործել ավելի բարդ անիմացիոն լուծումներ: Այժմ այս տեխնոլոգիան համարվում է հին, քանի որ շատ օպերացիոն համակարգերի բրաուզերներ այլևս չեն ցուցադրում այս ֆորմատի գովազդները:
Ժամանակի ընթացքում տեխնոլոգիաները կրեցին փոփոխություններ, որի հետևանքով Flash բաններներին փոխարինման եկան HTML5 գովազդային բաններները, որոնք աշխատում են ավելի արագ և թեթև: Հետագայում նաև ծրագիրն էլ անվանափոխվեց՝ “Adobe Flash”-ից “Adobe Animate”-ի:
HTML5 բաններների մեծ առավելությունն այն է, որ այն աշխատում է ցանկացած օպերացիոն համակարգի հետ ( ios, android, windows ):
Անկախ նրանից թե ինչ սարքով ես օգտվում ինտերնետից, պլանշետով թե սմարթֆոնով, կայքերում առկա HTML5 բաններները ցուցադրման հետ կապված ոչ մի խնդիր չեն ունենում: Սարքի էկրանի չափերից կախված HTML5 բաններները կարող են ադապտանալ:
Կայքերը և գովազդային հարթակները բանների չափերի վերաբերյալ ունեն իրենց պահանջները: Այս դեպքում է, որ մենք ադապտացնում ենք բաններները կախված հարթակների պահանջներից: Միևնույն բանները, անհրաժեշտության դեպքում, կարող է ադապտացվել տարբեր չափերով և լեզուներով: Ադապտացման գործընթացում կարևոր նաև թիրախային խմբի տարբերակումը:
Մինչև բաններ ստեղծելը պետք է ծանոթանալ տեխնիկական պահանջներին: Տարբեր գովազդային հարթակներ ունեն ընդհանուր և մասնակի պահանջներ: Դրանք են՝ հստակ չափեր, ծանրության չափ, բանների տեսակ, տևողություն և այլն: