http://banner.am/wp-content/uploads/2020/10/icon_01-187x187.png

10+

տարիների փորձ

http://banner.am/wp-content/uploads/2020/10/icon_02-187x187.png

70+

ընկերություններ

http://banner.am/wp-content/uploads/2020/10/icon_03-187x187.png
խելամիտ

ժամկետ

Բանները գովազդային վիրտուալ վահանակ է: Վեբ կայքերի որոշ հատվածներ են առանձնացված գովազդային բաններների համար, որոնք կարող են լինել ինչպես ստատիկ, այնպես էլ անիմացիոն: Բաններները իրենց դիզայնի և անիմացիայի շնորհիվ գրավում են այցելուների ուշադրությունը: Այցելուն հետաքրքված լինելով գովազդվող ծառայությունով կամ պրոդուկտով, սեղմում է գովազդի վրա և ավելի մանրամասն ծանոթանում գովազդվող նյութին:
JPG-ը գովազդային նկարի ֆորմատն է. բանների տեսակի անվանումը: Այն իրենից ներկայացնում է ստատիկ գովազդային բաններ:
GIF-ը նույնպես գովազդային բանների ֆորմատի անվանումն է, բայց ի տարբերություն JPG-ի, այն լինելով նկար իր մեջ պարունակում է անիմացիոն էլեմենտներ: Նշված բաններները թույլ են տալիս օգտագործել ընդամենը 256 գույն:
Այս տեսակի բաններները ստեղծվում էին Adobe Flash ծրագրով, որտեղից էլ եկել է իր անվանումը: Flash բաններները հնարավորություն էին տալիս օգտագործել ավելի բարդ անիմացիոն լուծումներ: Այժմ այս տեխնոլոգիան համարվում է հին, քանի որ շատ օպերացիոն համակարգերի բրաուզերներ այլևս չեն ցուցադրում այս ֆորմատի գովազդները:
Ժամանակի ընթացքում տեխնոլոգիաները կրեցին փոփոխություններ, որի հետևանքով Flash բաններներին փոխարինման եկան HTML5 գովազդային բաններները, որոնք աշխատում են ավելի արագ և թեթև: Հետագայում նաև ծրագիրն էլ անվանափոխվեց՝ “Adobe Flash”-ից “Adobe Animate”-ի: HTML5 բաններների մեծ առավելությունն այն է, որ այն աշխատում է ցանկացած օպերացիոն համակարգի հետ ( ios, android, windows ): Անկախ նրանից թե ինչ սարքով ես օգտվում ինտերնետից, պլանշետով թե սմարթֆոնով, կայքերում առկա HTML5 բաններները ցուցադրման հետ կապված ոչ մի խնդիր չեն ունենում: Սարքի էկրանի չափերից կախված HTML5 բաններները կարող են ադապտանալ:
Կայքերը և գովազդային հարթակները ունեն իրենց պահանջները բանների չափերի վերաբերյալ: Այս դեպքում է, որ մենք ադապտացնում ենք բաններները կախված հարթակների պահանջներին: Անհրաժեշտության դեպքում կարող է լինել մեկից ավել նույն բանների ադապտացման կարիք: Ադապտացումը կարող է լինել ինչպես նույն բանների չափերի փոփոխումը, այնպես էլ նույն չափ ունեցող բանների տարբեր լեզուներով ստեղծելը, կախված ինչ թիրախային խմբի համար է օգտագործվում:
Մինչև բաններ ստեղծելը պետք է ծանոթանալ տեխնիկական պահանջներին: Տարբեր գովազդային հարթակներ ունեն ընդհանուր և մասնակի պահանջներ: Դրանք են՝ հստակ չափեր, ծանրության չափ, բանների տեսակ, տևողություն և այլն:

Ունե՞ք անպատասխան հարցեր

Գրե՛ք